
Արևմուտքը փորձում է հրահրել հայ և ադրբեջանցի ազգայնականներին տապալել Լեռնային Ղարաբաղում հաստատված զինադադարը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտնում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
«Նրանք փորձում են համոզել հայերին, որ Լեռնային Ղարաբաղում հաստատված խաղաղությունը պարտություն է Երևանի համար։ Տարածվում է այն գաղափարը, որ անհրաժեշտ է «շարունակել պատերազմը մինչև հաղթական ավարտը»։ Իսկ ադրբեջանցիներին, ընդհակառակը, ասում են, որ Կրեմլը իրենցից գողացավ հաղթանակը, երբ ադրբեջանական բանակը մեկ քայլ էր հեռու Ստեփանակերտը իր վերահսկողության տակ վերցնելուց»,- նշում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Սերգեյ Նարիշկինի խոսքերը։
Ըստ Նարիշկինի, Արևմուտքի գործողությունները ցույց են տալիս, որ «ԱՄՆ-ն և նրա եվրոպացի ընկերները, ինչպես միշտ, իրենց խնդիրները լուծում են հասարակ մարդկանց, այս անգամ` ադրբեջանցիների և հայերի շահերի հաշվին»:
«Ամերիկացիներին և եվրոպացիներին չի անհանգստացնում այն փաստը, որ իրենց սադրանքները կարող են հանգեցնել նոր արյունահեղության և տարածաշրջանը խորտակել լուրջ ռազմական բախման մեջ», — նշում է Նարիշկինը։