-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127750.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Յուրաքանչյուր անձ, ընտանիք ու օջախ յուրովի է տուժել պատերազմից. «Փաստ»
թերթերի տեսություն

Յուրաքանչյուր անձ, ընտանիք ու օջախ յուրովի է տուժել պատերազմից. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» թերթը գրում է.

Պատերազմից հետո թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական հետևանքները հասկանալու համար, ըստ տնտեսագետների, դեռ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Այնուամենայնիվ, նրանք «Փաստի» հետ զրույցում տեսանելի խնդիրների են անդրադարձել, որոնք հետագայի համար որոշակի պատկեր են ստեղծում: «Յուրաքանչյուր անձ, ընտանիք ու օջախ յուրովի է տուժել պատերազմից:

Ընդհանուր առմամբ, իհարկե, կարող ենք ասել, որ բոլորի վրա դա ազդեցություն կթողնի, բայց անմիջական ազդեցություն կրողների նյութական և սոցիալական վնասները պետք է պետական մակարդակով գնահատվեն, մոտավոր ճշտությունն այստեղ անթույլատրելի է»,մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի խոսքով, սակայն, ներկայիս իշխանության պարագայում տնտեսության վերականգնումն անիրական է: Կիսելով Թ. Մանասերյանի կարծիքը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը շեշտեց. «Թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով, փաստորեն, այս պահին կոլապսային ծանր իրավիճակում ենք գտնվում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին