4 C
Yerevan
9 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն
Այլ Լուրեր

Գերության մեջ գտնվող զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը կպահպանվեն

հետևեք մեզ նաև Telegram-ում

 ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է պահպանել 2020թ. հունվարի 1-ից հետո գերության մեջ հայտնված զինծառայողների պաշտոնային դրույքաչափերը:

«Գործող օրենսդրության համաձայն` գերության մեջ հայտնվելու դեպքում զինվորական ծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և թողնվում է պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման մեջ: Նույն օրենքի այլ հոդվածով` սահմանվում են այն բոլոր հիմքերը, որոնց դեպքում զինծառայողը պահպանում է  պաշտոնային դրույքաչափը` մնալով կադրային ստորաբաժանման մեջ: Այստեղ, ցավոք, առկա է օրենսդրական բաց, որտեղ բացակայում են այն հիմքերը, ըստ որի զինվորական ծառայողը գերության մեջ հայտնվելու դեպքում հնարավորություն կստանա պահպանել պաշտոնային դրույքաչափը»,- նախագծի քննարկման ընթացքում ասաց Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը նշեց, որ օրենսդրական բացի հետևանքով նրանց ընտանիքների կենսագոյության հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում և այս հանգամանքը հակասում է զինվորական ծառայողի իրավական և սոցիալական երաշխիքների պահպանմանը միտված պետական քաղաքականությունը:

«Պայմանագրային զինծառայողները, պահեստազորի մեր զինվորականները մարտական գործողությունների, զինվորական ծառայության ընթացքում գերեվարության մեջ հայտնվելու դեպքում, երբ այդ գերեվարության մեջ հայտնվելը հետևանք կամ պատճառ չէ ոչ իրավաչափ գործողությունների, այսինքն` ապացուցվում է, որ մարտական գործողությունների ընթացքում հայտնվել է գերության մեջ, ոչ թե ինքնական լքել է դիրքը կամ զորամասը, ապա այսուհետ նրանց ընտանիքները, իրենց գերեվարության ընթացքում կշարունակեն ստանալ այն գումարները, որոնք ստանում էին: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է` պահպանել պաշտոնային դրույքաչափն այն զինծառայողների համար, որոնք գտնվում են գերեվարության մեջ»,- նշեց Մխիթար Հայրապետյանը:

ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջինից մինչև երկրորդ ընթերցում որոշ տեխնիկական և բովանդակային փոփոխություններ են կատարվել, որոնք ընդունվել են նախագծի հեղինակի կողմից:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 75 «կողմ» ձայնով:

Նմանատիպ Հոդվածներ

Հերքում. անճանաչելի դարձած զինծառայողների մասունքների ԴՆԹ փորձաքննությունները չեն դադարեցվել

Նատա Հարությունյան

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները

Նատա Հարությունյան

Մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին