2 C
Yerevan
15 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ
Այլ Լուրեր

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեցկությամբ, այսօր այցելել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ ծանոթանալու շինարարական և նորոգման աշխատանքների ընթացքին:

Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ներկայացմամբ՝ այս պահին հիմնանորոգվում է թատրոնի կաթսայատունը։ Շինարարների խոսքով՝ աշխատանքներն ընթանում են ըստ գրաֆիկի և կաթսայատունը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա դեկտեմբերին: Այնուհետև, տնօրենը ներկայացրել է թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերանորոգվում է հանդիսատեսին սպասարկող երկու մեծ սանհանգույցները:

Հիմնովին վերանորոգվում են նաև ծառայողական անձնակազմին սպասարկող թվով 4 սանհանգույցները, որոնք գտնվում են 1-ին և 3-րդ հարկերում: Ռեստավրացվելու և թարմացվելու է շենքի ճակատային հատվածը՝ Գ. Լուսավորիչ փողոցի կողմից: Պատերը կթարմացվեն, կտեղադրվեն թատրոնի տարբերանշանով համապատասխան ցուցատախտակներ:

Մուտքի դռան վերևում կտեղադրվի ժամանակակից ապակյա ծածկ, որը կփոխարինի նախկին քանդված ծածկին: Թատրոնի տնօրենի տեղեկացմամբ՝ աշխատանքները կավարտվեն 2021 թվականի փետրվարին: Նախարարի այցի ընթացքում քննարկվել է նաև թատրոնի 100-ամյակին նվիրված մի շարք հարցեր:

Նմանատիպ Հոդվածներ

«Ղարաբաղի պատերազմի թեմայով նոր ներկայացում ունենք, բայց դեռևս վաղ է անդրադառնալ պատերազմին ու բեմադրություն անել»

Սերինե

«Թատրոն տանիքում». անկախության սերունդը հանդիսատեսին կստիպի տեղափոխվել «երկրի հակառակ կողմը»

Նատա Հարությունյան

Կվերակառուցվի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը. Նախագահ Հարությունյանը հանդիպել է թատրոնի կոլեկտիվի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին