
Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Պաշտանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրաժարական է ներկայացրել: Ինքը՝ նախարարը չպատասխանեց NewArmenia.am-ի հեռախոսազանգերին, մեր զանգին պատասխանեց այլ անձ, որն ասաց, թե նախարարն այս պահին խորհրդակցության մեջ է, ինքը չի կարող ոչինչ հերքել կամ հաստատել:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը դեռ չի պատասխանել այդ առթիվ մեր հարցին:
Որպես նախարարի ամենահավանական թեկնածու շրջանառվում է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը: Մեր հարցին, թե իր հետ քննարկվե՞լ է ՊՆ պաշտոնում նշանակման հարցը, Վաղարակ Հարությունյանը հայտարարեց. «Ես կադրային հարցեր չեմ մեկնաբանում: Չեմ պատասխանում կադրային հարցերին: Զինվորականի նշանակումը նշանակում է, որ կա հրամանագիր, վերջ»:
Վաղարշակ Հարությունյանն այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականն է: Նա 1999-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:
Մարինե Խառատյան