2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » Թրամփի հարսը մտադիր Է սենատոր դառնալ. New York Times
Աշխարհ

Թրամփի հարսը մտադիր Է սենատոր դառնալ. New York Times

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը կարող Է մասնակցել 2022 թվականին Սենատի ընտրություններին: Այդ մասի հաղորդել Է New York Times թերթը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: 38-ամյա Լարա Թրամփն իր քաղաքական կարիերան սկսելու համար որպես վայր ընտրել Է Հյուսիսային Կարոլինան, որտեղ նա ծնվել Է:

Այս նահանգից սենատոր հանրապետական Ռիչարդ Բերը ավելի վաղ հայտարարել Է, որ չի ընտրվելու երկու տարի անց իր ժամկետը լրանալուց հետո: Լարա Թրամփն ապագա նախագահի որդու՝ Էրիկի հետ ամուսնացել Է 2014 թվականին: Ավելի վաղ նա աշխատել Է որպես հեռուստատեսային պրոդյուսեր, նույնիսկ՝ խոհարար: 2016 եւ 2020 թվականներին նա որպես խորհրդական Է եղել իր սկեսրոջ նախընտրական արշավի ժամանակ: Թրամփի շտաբում հարսի գործընկերները հրատարակության հետ զրույցում նրան բնութագրել են որպես խարիզմատիկ եւ «բնածին բնազդներով» օժտված, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործչի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին