
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն հայտարարել Է Մերձդնեստրում հակամարտության խաղաղ լուծման մասին, հայտարարելով ռուսաստանյան գազի դիմաց նրա պարտքից Քիշնեւի հրաժարվելու մասին:
«Ուկրաինսկայա պրադավա»-ին տված հարցազրույցում Սանդուն ասել Է. «Մերձդնեստրին աջակցում Է Ռուսաստանը: Այդ թվում եւ անվճար գազի մատակարարումներով, եւ շատ ու շատ միջոցներով: Այդ խնդիրները մենք կքննարկենք եւ կլուծենք Ռուսաստանի հետ: Մոլդովան չի ճանաչում Մերձդնեստրի պարտքը ռուսաստանյան գազի մատակարարման դիմաց»:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ պետք Է գտնել միայն մերձդնեստրյան հակամարտութան խաղաղ լուծում:
«Ես հավատում եմ, որ մի անգամ կընձեռվի, այդ թվում նաեւ աշխարհաքաղաքական հնարավորություն՝ Մոլդովայի վերամիավորման համար, եւ մենք պետք Է պատրաստ լինենք դրան: Դա պետք Է լինի այն որոշումը, որն ընդունելի կլինի ամբողջ Մոլդոնավայի համար: Դեռ ավելին, ես վստահ եմ, որ դա պետք Է լինի Մոլդովայում մշակված գործողությունների ծրագիր, որը համաձայնեցվել Է բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակության հետ»,-հայտարարել Է Սանդուն:
Ընտրված նախագահն ասել Է, որ չի պաշտպանում այն տարբերակները, որոնք առաջարկել Է Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը՝ սոցիալիստների իր կուսակցության հետ: «Որովհետեւ նրանք հստակ առաջարկություններ չեն Էլ արել, բայց խոսել են ֆեդերալացման մասին: Վստահ եմ, որ մենք կգտնենք հակամարտության լուծման ձեւաչափը: Եվ այն պետք Է ներառի ռուսաստանյան զորքերի ամբողջական դուրսբերումը Մոլդովայի տարածքից: Մենք այդ մասին միշտ խոսել ենք, եւ մենք այդ մասին խոսելու ենք նաեւ հետագայում»,-հավելել Է Սանդուն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: