3.1 C
Yerevan
8 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 06.12.2023
Գլխավոր » Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին
Այլ Լուրեր

Կանխել հայկական հուշարձանների ոչնչացումը. իտալացի գիտնականները նամակ են հղել իրենց իշխանություններին

Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ ազգությամբ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ նրանք կոչ են արել Իտալիայի իշխանություններին համերաշխ համագործակցել միջազգային հանրության հետ` հասնելու համար քաղաքական լուծման, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի տարածքում հայերի ապրելու իրավունքը լիակատար անվտանգության և նրանց ինքնորոշման հարգանքի հիման վրա: Կոչ է արվում Իտալիայի կառավարությանը միջամտել, որպեսզի կանխվի հակամարտության ընթացքում նվաճված տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը, ինչպես տեղի է ունեցել Նախիջևանում:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ:

Բեռնում.....