9.1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 25.11.2023
Գլխավոր » Մաչանենց տանը արցախցի փոքրիկները Արցախին նվիրված երգ էին երգում, մեծերն էլ խմոր հունցում, նրանք վաղը վերադառնալու են Արցախ (տեսանյութ)
Այլ Լուրեր

Մաչանենց տանը արցախցի փոքրիկները Արցախին նվիրված երգ էին երգում, մեծերն էլ խմոր հունցում, նրանք վաղը վերադառնալու են Արցախ (տեսանյութ)

Պատերազմի թոհուբոհից հեռացած և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտած արցախցիների առօրյան հագեցած է եղել և լի տպավորություններով։ Այս անգամ NewArmenia.am-ն այցելել էր Մաչանենց տուն, որտեղ սեպտեմբերի 27-ից սկսած արցախցի ընտանիքներ են հյուրընկալվել։ Արցախցի փոքրիկ հյուրերի ձանձրույթը կոտրելու համար Մաչանենց տանը կամզակերպվել են տարբեր դասընթացներ՝ այդ թվում նկարչության և երգեցողության։ Մեր այցելության ժամանակ փոքրիկները սեղանի շուրջ նստած Արցախին նվիրված երգ էին երգում, իրենց մոտ երգեցողության դաս էր։

Մաչանենց տանը բնակվող Արցախից ժամանած մեծահասակներին էլ հնարավորություն էր ընձեռնվել մասնակցել խոհարարական դասերին։  Երբ մտանք խոհանոց Արցախցի Մհերը խմոր էր հունցում, ասաց, որ տարբեր տեսակի հացեր է սովորել պատրաստել՝ այդ թվում օձահաց ու մատնաքաշ։ Մհերի մոտ խոհարարության հանդեպ հետաքրքրությունն այս կարճ ժամանակում այնքան է մեծացել, որ որոշել է՝ երբ վերադառնա Արցախ, այնտեղ ռեստորան կբացի։

Մարտունիի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Քարվաճառի շրջաններից Էջմիածին ժամանած և Մաչանենց տանը հանգրվանած արցախցիներն արդեն վաղը կվերադառնան հետ՝ Արցախ։ Գրիգոր Մաչանենց Բաբախանյանը՝ «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիրը, որի շնորհիվ հիմնվել է  «Մաչանենց տուրիզմ և արտ» ձեռնարկությունը, մեզ հետ զրույցում նշեց, որ արցախցիները դժվար որոշում են կայացրել՝ ապրել անմիջապես թուրքի հարևանությամբ, բայց նրանց քայլն ազնվագույն քայլ է, որովհետև չեն լքում իրենց հայրենիքը։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը նախահարձակ եղավ Արցախի վրա։ Աստիճանաբար ընդլայնվող պատերազմը բազմաթիվ կյանքեր խլեց, Արցախի բնակչության մեծ մասը տեղահանվեց։ Թուրքաադրբեջանական հարձակման հետևանքով Արցախի որոշ բնակավայրեր անցան Ադրբեջանի տիրապետության տակ, իսկ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ պատերազմը դադարեցնելու մասին։ Ըստ եռակողմ հայտարարության բացի Ադրբեջանի գրաված տարածքներից ադրբեջանական կողմին են անցնում նաև Բերձորի, Քարվաճառի, Ակնայի շրջանները, ինչպես նաև Հայաստանի հարավով Ադրբեջանի համար ճանապարհ է բացվում դեպի Նախիջևան:  Հիշեցնենք, որ մարտերի ընթացքում Ադրբեջանը գրավել էր Կովսականը, Ջրական, Վարանդան, Շուշին, Հադրութը, Բերձորի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի որոշ հատվածներ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

«Հայ միասնության խաչ» կազմակերպությունն Էջմիածնում «հիմնել է» Մաչանենց մշակութային բերդաքաղաքը

Նատա Հարությունյան

Տունը կորցրած արցախցիներին ՀՀ-ում հյուրընկալած քաղաքացիները կստանան ամսական 30 հազար դրամ

Անի Գրիգորյան

Հանկարծ գազն ու հոսանքը չանջատեն, շենքը սառի, արցախցի նորածիններ էլ ունենք հյուրանոցում․ տնօրենը պետությունից փոխհատուցման է սպասում

Սերինե
Բեռնում.....