4 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ
Այլ Լուրեր

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Ավելի վաղ ևս արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Ոստիկանության Երևանի և Գյումրիի բաժիններ՝ ակցիաներ իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում:

Նմանատիպ Հոդվածներ

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում. ՄԻՊ

Անի Գրիգորյան

ՀՀ-ին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Սահմանադրության երաշխավորմամբ. ՄԻՊ

Նատա Հարությունյան

Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. ՄԻՊ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին