4 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը
Այլ Լուրեր

Պուտինը կարևորել է Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Լեռնային Ղարաբաղում  հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցը շատ կարեւոր է, և այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը:  Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ: Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև», — ասել է Պուտինը

ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հանձնարարություններ ունի այդ բոլոր ուղղություններով:

Նմանատիպ Հոդվածներ

Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը Մոսկվայում ստորագրել են ԼՂ զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարություն

Նատա Հարությունյան

Եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները հերթականությամբ իրականացվում են. Պուտին

Նատա Հարությունյան

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին