
«Հրապարակ» թերթը գրում է․
Երեկ Երեւանում եւ Հայաստանի որոշ մարզերում Արցախի կապիտուլյացիայի ստորագրման դեմ տեղի ունեցող բողոքի եւ անհնազանդության ակցիաները ճնշող ոստիկանական ուժերի գերակշիռ մասը դիմակներով էր՝ դեմքները ծածկած։
Ընդ որում, տարակուսանքի տեղիք տվեց այն, որ այդ՝ չինական համազգեստով դիմակավորված անձինք, որոնք բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկում քաղաքացիներին, ոչ թե ոստիկանության ծառայողներ են, այլ տարբեր օլիգարխների թիկնազորի անդամներ։ Ոստիկանության լրատվականից մեր հարցին ի պատասխան պարզաբանեցին․ «Ոստիկանության զորքերը մասնակցել են ռազմական գործողություններին, եւ վերադառնալուց հետո նրանց հագուստները պիտանի չեն եղել կրման համար։ Պահեստավորված համազգեստ է հատկացվել, որոնց վրա ժամանակի սղության պատճառով հնարավոր չի եղել հայատառ գրություն կատարել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում