-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մերժում են «վիզա» տրամադրել. «Փաստ»
թերթերի տեսություն

Եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մերժում են «վիզա» տրամադրել. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում տեղեկություններ ենք ստանում, որ եվրոպական մի շարք երկրների դեսպանատներ մեծամասամբ մերժում են Հայաստանի քաղաքացիներին «վիզա» տրամադրել: Ավելին, մեզ դիմած մի քանի քաղաքացիներ նշում էին, որ իրեց մերժել են բուժման նպատակով Եվրոպա մեկնելու համար «շենգենյան վիզա» տրամադրել:

Ըստ այդ քաղաքացիների, պատճառաբանությունն ամենևին էլ կապված չէ կորոնավիրուսի հետ, թեպետ նաև այդ առումով է Հայաստանը անբարենպաստ վիճակում գտնվում: Հիմա ավելի շատ մերժում են «չվստահելու» կամ «կասկածի» հիմքով: Բանն այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները կասկածներ ունեն, որ այդ քաղաքացիները առողջական վիճակը պատրվակ են օգտագործում երկրից հեռանալու համար՝ կապված Հայաստանում ստեղծված անառողջ մթնոլորտի և իշխանությունների կողմից ընդդիմացողների նկատմամբ կիրառվող ճնշումների հետ: Միևնույն ժամանակ, դեսպանատներին կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ զգալի ավելացել է «վիզա» ստանալ ցանկացողների թիվը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին