-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներով
Այլ Լուրեր

Հայաստանում մի քանի կամավոր կպատվաստվի ՌԴ-ից ստացված «Սպուտնիկ V» պատվաստանյութի օրինակներով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի՝ Հայաստանին տրամադրած՝ COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակները կօգտագործվեն՝ պատվաստելու մի քանի կամավորների: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

«Շատ քիչ քանակ ենք ստացել, դրանք ընդամենը օրինակներ ենք: Կպատվաստվեն մի քանի կամավորներ»,-ասաց Նիկողոսյանը:

 COVID-19-ի «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումը կատարվում է երկու դեղաչափով: Երկրորդ դեղաչափը ստանում են առաջին դեղաչափով պատվաստվելուց 21 օր հետո: 

Նոյեմբերի 21-ին Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն և Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան՝ շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: Նրանք իրենց հետ բերել էին նաև COVID-19-ի «Սպուտնիկ V» պավաստանյութի օրինակներ: Նախարար Մուրաշկոն դրանք անձամբ հանձեց իր հայ գործընկերոջը՝ Արսեն Թորոսյանին: 

Ռուսաստանն աշխարհի առաջին երկիրն էր, որ հայտարարեց կորոնավիրուսի պատվաստանյութի պաշտոնական գրանցման մասին։ Այդ երկրում արդեն սկսել են պատվաստման գործընթացը:

Նմանատիպ Հոդվածներ

Բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութով պատվաստվելը պարտադիր չի լինի ՀՀ-ում

Անի Գրիգորյան

Շվեյցարիան հաստատել է Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութի կիրառումը

Նատա Հարությունյան

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կունենա մինչև փետրվարի առաջին կես

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին