9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Պետությունը միջազգային ատյաններին հանգիստ չպետք է թողնի․ Ռ․ Մեհրաբյանը՝ հրադադարի պայմաններում Արցախի միջադեպերի մասին
Գլխավոր Նորություններ

Պետությունը միջազգային ատյաններին հանգիստ չպետք է թողնի․ Ռ․ Մեհրաբյանը՝ հրադադարի պայմաններում Արցախի միջադեպերի մասին

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև դեռևս նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարություն ստորագրվեց՝ 44 օր տևած պատերազմն ավարտվեց։ Սակայն հրադադարն Արցախ-Ադրբեջան շփման գծի միջադեպերին վերջակետ չդրեց՝ հրադադարի պայմաններում քաղաքացիական անձինք կորան, հետագայում էլ  պարզվեց՝ Ադրբեջանը գերի է վերցրել։ Օրերս էլ՝ նոյեմբերի 20-ին, ադբեջանցիները մտել են տարհանման ենթական Վազաշեն գյուղ ու երկու հոգու փորձել գերի վերցնել։ 

NewArmenia.am-ը խնդրի ու հնարավոր զարգացումների հետ կապված զրուցել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ, որը կատարվածը  չափազանց մտահոգիչ համարեց։

«Սա վկայում է նրա մասին, որ ադրբեջանական կողմն ամենևին էլ շահագրգռված չէ այնտեղի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու մեջ, այլ հակառակը՝ ցանկանում են ահաբեկել հայ բնակչությանն այնտեղ, որտեղ այդ հնարավորությունն ունի, որտեղ իրենց համար հասանելի է»,- ասաց նա։

Մեհրաբյանի կարծիքով՝ պատերազմի հետքերը դեռևս տաք լինելու պարագայում հակառակորդի կողմից նման գործողություններ անելը պետք է իշխանություններին ազդակ լինի հայ բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ ավելի ակտիվ քայլեր անելու համար։

«Պետությունը միջազգային ատյաններին պետք է պարզապես հանգիստ չթողնի ամեն մի նման միջադեպի պարագայում, նոտաներ հղի, ելույթներ ունենա, փաստաթղթավորի ու դատի տա։ Բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պետք է բարձրաձայնի խնդրի ու ստեղծված իրավիճակի մասին։ Իհարկե, նաև այն տեղերում, որտեղ նման միջադեպեր են լինում, պետք է պարզապես նվազելու կամ ընդհանրապես նման դեպքերը բացառելու միջոցառումներ իրականացվեն»,- շարունակեց  Ռուբեն Մեհրաբյանը։

Խոսելով իրավիճակի էլ ավելի վատթարացման ու նման միջադեպերի խորացման հնարավորության մասին՝ քաղաքական վերլուծաբանը ոչինչ չբացառեց՝ նկատելով, որ ամեն բան հնարավոր էր։

«Ամենը կախված է, թե որքանով նրանց գործողություններն անպատիժ կմնան։ Կարծում եմ՝  շատ արագ պետք է վերսկսել բանակցային գործընթացն ու հարցին վերջնական լուծում տալ։ Մենք չպետք է թույլ տանք, որ իրավիճակը  80-ականների վերջի կամ 90-ականների սկզբի դրությանը վերադառնա»,- ընդգծեց Մեհրաբյանը։

Նա դժվարացավ պատասխանել, թե ինչու է ռուսական կողմը նման միջադեպերն անարձագանք թողնում։

«Չեմ կարող ասել, թե ինչի այս մասին չեն խոսում, սակայն չափազանց կարևոր է, որ ռուսական կողմը, որը ստանձնել է այս ամենի պատասխանատվությունը և խաղաղապահ առաքելություն է իրականացնում, այս ամենի պատասխանը  իմանա։ Ի վերջո, այն պարտականությունը, որ բնակչությունը պետք է նման վտանգներից զերծ մնա, իրենք են ստանձնել, սրան հնարավոր չէ չարձագանքել»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Միջազգային դիտորդների պրակտիկան պետք է տարածել նաև Արցախի վրա ու ռուսներին հեռացնել․ Մեհրաբյան (տեսանյութ)

Սերինե

Պետք է գնալ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների՝ առանց Ռուսաստանի․ Ռուբեն Մեհրաբյան

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ի հետ աշխատելու անսպառ դաշտ կա․ Մեհրաբյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....