-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Իրավունք

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Նոյեմբերի 18-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շիրակի մարզում բնակվող մի տղամարդ մեքենայում պահում և օգտագործում է թմրամիջոց:
Նույն օրը 59-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանություն։
Մեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ 115 գ կանեփանման զանգվածով:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը կանեփ է, քաղել է իր օգտագործման համար։
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Բեռնում.....