5 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » Փորձագետները պարզել են, թե ռուսաստանցիները որ գնումներն են թողնում «սև ուրբաթին»
Այլ Լուրեր

Փորձագետները պարզել են, թե ռուսաստանցիները որ գնումներն են թողնում «սև ուրբաթին»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանցիներին ամենից շատ «սեւ ուրբաթին» հետաքրքրում Է Էլեկտրոնիկան, համակարգչային եւ կենցաղային տեխնիկան: Այդ մասին ասվում Է «Յանդեքս.Մարկետ» առցանց-ծառայության հետազոտության մեջ, որի արդյունքներն ստացել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ծառայության փորձագետներն ուսումնասիրել են անցյալ տարվա «սեւ ուրբաթի» սպառողական հարցումը: Հետազոտության մեջ օգտագործվել են 2019 թվականի նոյեմբերի 22-ից մինչեւ 29-ն ընկած ժամանակաշրջանում ինտերնետ-խանութների օգտատերերի պատվերների վերաբերյալ ծառայության տվյալները:

«Ավանդաբար ամենից շատ ռուսաստանցիները «սեւ ուրբաթին» հետաքրքրվում են Էլեկտրոնիկայով: Անցյալ տարի կատեգորիայի նկատմամբ հետաքրքրության բարձրակետը եղել Է նոյեմբերի 29-ին, իսկ նոյեմբերի 22-ից պահանջարկն աճել Է գրեթե 40 տոկոսով: Ամենից շատ «Յանդեքս.Մարկետ»-ի օգտատերերը փնտրել են հեռուստացույցներ, շարժական հեռախոսներ, ականջակալներ ու խելացի ժամացույցներ»,-ճշտվում Է հետազոտության մեջ:

Ինչպես նշում են փորձագետները, շատերը թանկարժեք տեխնիկայի գնումը հատկապես հետաձգում են սպառավաճառքի սեզոնին: Ընդ որում, միշտ չԷ, որ գաջեթներն իրենց համար են պատվիրում. շատերը սկսում են նվերներ գնել Ամանորի կապակցությամբ: Բացի այդ, ըստ ծառայության տվյալների, ռուսաստանցիները հաճախ «սեւ ուրբաթին» են թողնում համակարգչային տեխնիկայի գնումը:

«Հիմնականում նրանք հետաքրքրվում են նոութբուքերով եւ համալրող մասերով՝ վիդեոքարտերով, պրոցեսորներով: Այսպես, անցյալ տարի օգտատերերը պատրաստ են եղել ծախսել միջին հաշվով 54 հազար ռուբլի՝ նոութբուքի համար եւ 7,9 հազար ռուբլի՝ համալրող մասերի համար»,-ընդգծում են ծառայության վերլուծաբանները: Բացի Էլեկտրոնիկայից, ռուսաստանցիների շրջանում տարածում Է գտել կենցաղային տեխնիկան:

Անցյալ տարի պահանջարկն աճել Է 38 տոկոսով, սպառավաճառքների ժամանակ ավելի ակտիվորեն հետաքրքրվել են միկոալիքային ջեռոցներով եւ ռոբոտ-փոշեծծիչներով: Աճում Է նաեւ գեղեցկության համար ապրանքների պահանջարկը: Անցյալ տարի նոյեմբերի 22-ից մինչեւ 29-ը այս կատեգորիայի պատվերների թվաքանակն աճել Է 1,5 անգամ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին