4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Վրաստանի նախագահը հույս ունի, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական
Աշխարհ

Վրաստանի նախագահը հույս ունի, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել Է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին։

Կառավարության ղեկավարը ձայնը տվել Է Մտացմինդա մայրաքաղաքային շրջանի ընտրատեղամասում:

«Ես քվեարկել եմ տասներորդ գումարման խորհրդարանի կոմպլեկտացիայի օգտին: Ես, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանը, մեծ հույս ունենք, որ սա կլինի արդյունավետ եւ գործարար խորհրդարան, բազմակուսակցական: Դա այն Է, ինչը որոշել Է Վրաստանի ընտրողը՝ քվեարկելով ինը կուսակցության օգտին: Ես կարծում եմ, որ բոլորը պետք Է հարգեն ընտրողներին ու նրանց ցանկությունը: Այս խորհրդարանը լինելու Է շատ կարեւոր, եւ նրա գործունեությունն սկսվելու Է շատ շուտով, քանի որ մենք պետք Է ընդունենք բյուջե, որն այս ձմռանը, ելնելով համավարակից եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից, լինելու Է շատ կարեւոր: Եվ ես դժվար եմ պատկերացնում, որ այս բյուջեն կընդունվի այնպես, որպեսզի մասնակցեն ոչ բոլորը (կուսակցությունները)»,-հայտարարել Է Զուրաբիշվիլին:

Իր քաղաքացիական պարտքն Է նաեւ կատարել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հաղորդել Է Sputnik Գրուզիա-ն:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ Վրաստանը չի կարող լինել միջնորդ Երևանի և Բաքվի միջև․ պարզաբանում է փորձագետը

Սերինե

Վրաստանը չի ցանկանում վերադարձնել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ուկրաինայի կողմից իրեն տրամադրված «Բուկ» հակաօդային համակարգերը. ինչպե՞ս են կողմերը մեկնաբանում այս հակասությունը

Սերինե

Վրաստանում շրջանառվում է միաժամանակ 3 վարակ

Սերինե
Բեռնում.....