-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Գործադիրում կստեղծվի պատերազմում անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով
Այլ Լուրեր

Գործադիրում կստեղծվի պատերազմում անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով

ՀՀ կառավարությունում կստեղծվի Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմում անհետ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողով: Այս մասին Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորածների հարազատների կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Վարչապետի մոտ ընդլայնված կազմով հատուկ խորհրդակցություն է եղել անհայտ կորած տղաների հետ կապված հարցով: Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի այդ տղաների հարցերով ու բոլոր ծնողներին պատասխան տրվի այդ հարցերով»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կազմակերպել իր և անհետ կորածների ծնողների հանդիպումը:

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հայկական կողմից կան անհետ կորած մի քանի հարյուր զինվորներ:

Բեռնում.....