4.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը
Այլ Լուրեր

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից:

Անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրեց, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում:

«Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշեց Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարար էր նշանակվել 2018 թվականի մայիսի 12-ին: 2020 թվականի նոյեմբերի 16-ին Զոհրաբ Մնացականյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նրան փոխարինել է Արա Այվազյանը: 

Նմանատիպ Հոդվածներ

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից. ԱՂԲՅՈւՐ

Նատա Հարությունյան

ԱԳ փոխնախարարները հրաժարական չեն ներկայացրել, շարունակում են կատարել իրենց պարտականությունները. խոսնակ

Նատա Հարությունյան

Մեր հպարտությունը, ինքնավստահությունը, վճռականությունը տեղում են. Զոհրաբ Մնացականյանի խոսքը՝ ԱԳՆ անձնակազմի հետ հանդիպմանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....