7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Ճիշտ կլինի ճանաչել Արցախի անկախությունը և զուգահեռաբար աշխատել այդ ուղղությամբ․ Արման Նավասարդյան
Կարևոր

Ճիշտ կլինի ճանաչել Արցախի անկախությունը և զուգահեռաբար աշխատել այդ ուղղությամբ․ Արման Նավասարդյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.amի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի քանի անգամ անդրադարձել է այդ հայտարարությանը, Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում Պուտինի հայտարարությունները։

-Նախ նշեմ, որ այդ թուղթը լեգիտիմ չէ, և ստորագրողն էլ իրավունք չուներ ստորագրել այն, քանի որ նա չի հանդիսանում պատերազմող կողմ, Հայաստանն ընդամենը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Դիվանագիտական լեզվով դա կոչվում է քաղաքական անմեղսունակություն։ Փաստաթուղթը, բնականաբար, հնարավոր չի լինի չեղյալ համարել, բայց Ռուսաստանի ներգարվվածությամբ մենք պետք է անենք հնարավորը, որ այնտեղ եղած որոշ կետեր՝ հատկապես 9-րդը, ոչ մի գնով թույլ չտանք իրագործել։ Մենք պետք է կարողանանք Կրեմլին բացատրել, որ Մեղրիով Ադրբեջանի միացումը Թուրքիային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև Ռուսաստանի, քանի որ տեղի է ունենալու թուրքական աշխարհի միացում։ Ինչ վերաբերում է Պուտինի հայտարարություններին՝ գիտեք, դժվարանում եմ ասել, թե որքանով է իրատեսական այն, որ Մոսկվան եռակողմ այդ հայտարարության ստորագրման գործում միայն միջնորդի դեր է ստանձնել, բայց նաև հնարավոր է, որ առանց Հայատանի կարծիքը հարցնելու որոշումներ ընդունեն, քանի որ ապաշնորհ կառավարություն ունենք, և Ռուսաստանի որոշ հայտարարություններ այդ մասին ասում են, օրինակ՝ Շուշիի վերաբերյալ արած հայտարարությունը։ Պուտինը նաև խոսում է ստատուս քվոյի մասին, ինչո՞ւ այդ թղթում ոչ մի բառ չկա այդ մասին, լավ տվեցիք էդ հողերը, որն, իմիջիայլոց, մենակ այս իշխանության մեղքը չէ, երեսուն տարի դա կախված է եղել  մեր գլխին։ Մենք չկարողացանք երեսուն տարվա ընթացքում աշխարհին բացատրել, որ այդ յոթ շրջանները հայկական հողեր են։ Անգամ մեր հանդեպ բարյացակամ տրամադրված պետություններն են ասում, որ հայերը օկուպացրել են Ադրբեջանի հողերը։

-Շարունակելով Ձեր խոսքը` մեջբերեմ Պուտինի հետևյալ միտքը․ «Չէ՞ որ Հայաստանը  չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ դրան հարող բոլոր շրջանները եղել և հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժանելի մասը»։ 

-Եթե մենք ճանաչեինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, համոզված եմ, որ մեզ կհետևեին բազմաթիվ պետություններ։ Տավուշյան դեպքերից հետո լավագույն պահն էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց մենք դա չարեցինք, և չգիտեմ՝ ինչու։ Եթե ճանաչեինք, հիմա Ռուսաստանը բոլորովին այլ դիրքորոշում կարող էր ունենալ և Արցախը լրիվ վերցնել պաշտպանության տակ։

 -Պուտինի այս հայտարարությունը ինչ-որ մեսիջներ պարունակու՞մ է, եթե այս պահին Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, այդ հանգամանքը կարո՞ղ է ինչ-որ չափով իրավիճակ փոխել։

-Բոլոր դեպքերում այն վնաս չի տա, և դա ճիշտ քայլ կլինի, պետք է ճանաչել Արցախի անկախությունը և զուգահեռաբար աշխատել, բա Հայաստանի ԱԳՆ-ն ու դեսպաններն ինչի՞ համար են։ Հիմա պետք է ամբողջությամբ վերանայել ողջ դիվանագիտական կորպուսը։

-Ունենք Արտաքին գործերի նորանշանակ նախարար, կհաջողվի՞ դիվանագիտական ճակատում ձեռքբերումներ ունենալ։

-Ո՛չ։ Ոչ թե նրա համար, որ նա վատ դիվանագետ է, որ վատ պրոֆեսիոնալ է, ո՛չ, այլ, որովհետև այն դիվանագետներն են կարողանում օգտակար և օգտաշատ աշխատանք կատարել, որոնք ներգրավված են պետության և կառավարության գործառույթների մեջ։

-Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցում ակտիվ միջոցներ է ձեռնարկում Ֆրանսիան, ի՞նչ սպասելիքներ ունեք։

-Չեմ կարող կանխատեսումներ անել, իհարկե, շատ լավ կլինի, եթե Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, մենք էլ ճանաչենք, դա կլինի գործընթացի սկիզբ, բայց ոչ ոք դա չի կարող ասել, որովհետև դա կախված է մի շարք կարևոր գործոններից, այդ թվում՝ այս իշխանության ակտիվ քաղաքականությունից, իսկ ես կարծում եմ, որ մերոնք ի վիճակի չեն անել դա, մեր կառավարության աշխատակազմը պետք է լրիվ փոխվի, և որքան շուտ, այնքան լավ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԺ-ի հայտարարությունը գործնականում ոչինչ չի տա, եթե ՀՀ ԱԺ-ն գործուն քայլեր չի անում․ Արման Նավասարդյան

Նատա Հարությունյան

Պուտինը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը․ Արման Նավասարդյան

Սերինե

Այո՛, Ալիևի համար այլևս գոյություն չունի ղարաբաղյան հարց․ Արման Նավասարդյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին