7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն
Աշխարհ

Թուրքիայի առողջապահության նախարարը պատահմամբ նշել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը՝ 1․2 միլիոն

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան լրագրող Ֆաթիհ Ալթայլըի հետ հարցազրույցի ժամանակ արել է հայտարարություն, որում տողատակերով նշված ցուցանիշը բացահայտել է կորոնավիրուսի դեպքերի իրական թիվը:

Ինչպես հաղորդում է թուրքական Demokrat Haber լրատվական գործակալությունը, Քոջայի հայտարարությունից հետևում է, որ Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 1․2 միլիոն։

Նախարար Քոջան դեպքերի իրական թվերը թաքցնելու քննադատություններին ի պատասխան նշել է. «Հավանական ցուցանիշները հայտնի են: Նման քննադատական հայտարարություններն իրականում նաև իմ նախարարության դեմ են: Հիվանդների թվերի համեմատ թվում է, թե ծանր հիվանդներն ու մահերը չափազանց շատ են, և արդյունքն այնպիսին է, թե մենք ձախողել ենք բուժման հարցում: Բայց այդպիսի բան չկա։ Տեսեք, մահվան դեպքերը 1 տոկոսից ցածր են»:

Թուրքիայում կորոնավիրուսային դեպքերի ներկայիս աղյուսակի համաձայն՝ հիվանդությունից մահվան 12․335 դեպք է գրանցվել, իսկ ըստ հաստատված հիվանդների թվի՝ մահացությունը կազմում է 2․76%։ Այդպիսով նախարար Քոջայի հայտարարության մեջ նշված ցուցանիշի 1 տոկոսից ցածր լինելու համար անհրաժեշտ է, որ առնվազն 1 միլիոն 235 հազար դեպք հաստատված լինի:

Թուրքիան մինչ այժմ հայտարարած 446․822 հիվանդներով կորոնավիրուսի համաշխարհային վիճակագրական աղյուսակում զբաղեցնում է 25-րդ տեղը: Սակայն, եթե առողջապահության նախարարի հայտարարության պես իրական թիվը 1․2 միլիոն է, ապա Թուրքիան այդ պարագայում դառնում է աշխարհում ամենաշատ կորոնավիրուսային դեպքեր գրանցած 11-րդ երկիրը։

Ավելի վաղ Ֆաթիհ Ալթայլընկասկածի տակ էր դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելովոր միայն ինքն անձամբ ճանաչում է հրապարակված թվով հիվանդի։

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալների՝ նոյեմբերի 23-ին գրանցվել է կորոնավիրուսային վարակման 6017 նոր դեպք, 139 հոգի մահացել է։ Ընդհանուր առմամբ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվել է 446822իսկ մահացել է 12358 մարդ։

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը պառակտվել է ընտրությունների թեկնածուի շուրջ տարաձայնությունների պատճառով

Սերինե

Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին օգնության երկրորդ խմբաքանակի համար

Սերինե

Արարատ Միրզոյանն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, հանդիպել ՀՀ փրկարարական խմբին․ լուսանկարներ

Նատա Հարությունյան
Բեռնում.....