3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին
Գիտակրթական

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունիցից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասվում է Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման հրամանագրում:

ՀՀ նախագահի՝ Վահրամ Դումանյանին ՀՀ ԿԳՄՍՆ նախարար նշանակելու հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությանը

Նատա Հարությունյան

«ԱՀ քաղաքացիների ու անձամբ իմ անունից փոխանցում եմ մեր սրտանց ցավակցությունները Ազիզ Թամոյանի հարազատներին ու եզդի ժողովրդին». Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից. Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին