-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Որոշում է կայացվել փոփոխություն կատարել ԿԳՄՍՆ-ում․ Արայիկ Հարությունյան
Այլ Լուրեր

Որոշում է կայացվել փոփոխություն կատարել ԿԳՄՍՆ-ում․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր որոշում է կայացվել փոփոխություն կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում և նախարար նշանակել Վահրամ Դումանյանին:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան;

Պետք է արձանագրել, որ`

-Ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,

-Ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա,-Մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից,

-Գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա:Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար:

Շնորհակակություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը միշտ աջակցել է մեր ոլորտի բարեփոխումներին:Հ.Գ. Իմ գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնամ առաջիկայում:

Առաջիկա օրերին զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին»:

Նմանատիպ Հոդվածներ

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ

Սերինե

Մենք բարձր ենք գնահատում խաղաղապահների գիտակցված քայլերը՝ ուղղված մեր ժողովրդի հումանիտար խնդիրները մեղմելուն․ Արայիկ Հարությունյան

Նատա Հարությունյան

Արցախի նախագահը և ՀՅԴ Ֆրանսիայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչները քննարկել տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր

Սերինե
Բեռնում.....