-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Եթե կառավարությունը փոխվում է՝ մարդկանց աչքերին «թոզ» փչելու համար, ապա հետագայում ավելի մեծ ճգնաժամի է հանգեցնելու․ Հ․ Սահակյան
Հարցազրույցներ

Եթե կառավարությունը փոխվում է՝ մարդկանց աչքերին «թոզ» փչելու համար, ապա հետագայում ավելի մեծ ճգնաժամի է հանգեցնելու․ Հ․ Սահակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի հետ՝ կառավարության անդամների փոփոխության հետ կապված։

— Պարո՛ն Սահակյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխում է կառավարության անդամներին։ Ի՞նչ եք կարծում՝ այս փոփոխությունները կթուլացնե՞ն վարչապետի հրաժարականի պահանջը։

— Այս հարցին հիմա դժվարանում եմ պատասխանել, քանի որ ամեն ինչ կախված է, թե փոփոխություններն ինչ տրամաբանությամբ են կատարվում։ Եթե դրանք միտված են լինելու այն հանգամանքին, որ ստիպեն լավ աշխատել պետական կառույցներին, որպեսզի լուծեն խնդիրները, որոնք առաջացել են, քանի որ հիմա կանգնած ենք տնտեսական ու սոցիալական ճգնաժամի առաջ, ապա միգուցե։ Եթե միտված են պարզապես փոփոխություններ կատարելու, զուտ մարդկանց աչքերի թոզ փչելուն, բնականաբար, ազդեցությունը կարճաժամկետ է լինելու՝ հետագայում ավելի մեծ ճգնաժամի հանգեցնելու պոտենցիալով։

— Արդեն իսկ մի քանի նախարար նշանակվել են։ Նրանք այն կադրե՞րն են, որոնք կարող են դիմակայել Ձեր ասած մարտահրավերներին, սոցիալ-տնտեսական ճգնաժամին։

Պաշտպանության նախարարի փոփոխությունը տրամաբանական էր ու պահանջված, բայց մենք, ինչպես նախորդ անգամներում, այս անգամ էլ չիմացանք, թե հիմնական պահանջը որն էր։ Մենք ապրիորի ենթադրում էինք, որ եթե բանակը ձախողել է, ինչի մասին մեր գեներալիտետն ու բարձրաստիճան պաշտոնյանները փաստում են, տրամաբանական է պաշտպանության նախարարի հրաժարականը։ Սակայն մենք պետք է լսեինք վարչապետի ու նախարարի հիմնավորումները, թե ինչումն է նրա մեղքի բաժին, որ հասկանանք՝ այդ ու մնացած պաշտոնյաները պարզապես պետք է հեռանան, թե նաև պատասխանատվություն կրեն։ Այս հատվածը մեզ մոտ բաց է մնում, այսինքն՝ պատասխանատվության ինստիտուտը չի կայանում, ինչը նույնպես վատ հետևանքներ է ունենալու։ Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարների գործունեության արդյունքին, ապա  ամենը կախված է, թե ինչպես կաշխատեն։ Ես նրանց մասին ոչ լավը գիտեմ, ոչ վատը, ոչ թե չեմ ճանաչում, այլ չգիտեմ, թե նոր պայմաններում ինչպես կաշխատեն, իսկ ներկայիս կառավարությունը ճգնաժամը կառավարելու միտում պետք է ունենա։

— Ասում եք՝ պատասխանատվության ինստիտուտը թերի է, վարչապետը թերությունները նախարարների չի մատնանշում, իսկ վարչապետը չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի։

— Բնականաբար, վարչապետը պատասխանատվություն է կրում, ավելին՝ մեծ պատասխանատվություն է կրում, նրա չափ պատասխանատվություն ոչ մեկ չի կրում՝ հատկապես պատերազմի ժամանակ։ Բայց վարչապետի հենց հիմա հրաժարական տալը միայն քաղաքական ճգնաժամի առաջ է կանգնեցնելու, առկա ճգնաժամն էլ ավելի է խորանալու, իսկ մեզ այս պահին կայունություն է հարկավոր։ Ցավոք, մենք այս երկբևեռ համակարգում չունենք այնպիսի քաղաքական գործիչ կամ ուժ, որը կարողանա ապագա ընտրությունների համար այդ կայուն վիճակն ապահովել։ Տարբերակներից մեկն այն էր, որ լիներ մեկը, որը ո՛չ կառավարող ուժից է, ո՛չ 17 կուսակցությունից, բայց այդ հնարավորությունը չկա, քանի որ տեսնում ենք, որ իշխանությունը՝ մասնավորապես վարչապետը, հրաժարականի տրամադրվածություն չունի։

— Հիմա կառավարության կազմը փոխվում է, որ ճգնաժամը կայունանա, ու երկիրը գնա արտահերթ խորհրդանական ընտրությունների՞, թե՞ հաջողելու պարագայում վարչապետ Փաշինյանի պաշտոնավարումը կշարունակվի։

— Շատ տրամաբանական է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն։ Պետք է հաշվի նստել փաստի հետ, որ այսօրվա խորհրդարանն այլևս չի ներկայացնում հանրության տրամադրվածությանը, հետևաբար, նոր խորհրդարանի կարիք կա։ Այս կառավարության ամբողջ իմաստն անցնցում անցում ապահովելն է, որ մարդիկ պատերազմի էմոցիաների տակ ընտրություն չկատարեն, ինչպես եղավ հեղափոխության ժամանակ, որ բոլորը  միանգամից 80 տոկոս վստահության քվե տվեցին, իսկ հետո հասկացան, որ  այդպես պետք չէր։

— Եթե ասում եք՝ վարչապետը հրաժարականի գնալու մտադրություն չունի, ապա ի՞նչ հիմքով եք վստահ, որ այս կառավարությունը երկիրն անցնցում տանելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

— Քաղաքական տրամաբանություն է հուշում, որ պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որովհետև խորհրդարանը չի արտահայտում հանրության տրամադրությունները։

— Վարչապետը չի՞ կարող չենթարկվել քաղաքական տրամաբանությանը։

— Բնականաբար, չի կարող չենթարկվել, քանի որ դա այս կամ այն կերպ անդրադառնալու իշխանության լավ կամ վատ կառավարման վրա։  Այսինքն՝ սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք առաջանալու են, բերելու են անհնազանդությունների, կոնֆլիկտների ու նոր բախումների, ինչը մեր պետական շահից չի բխում։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Կառավարական առանձնատուն գնալը բախում հրահրելու սադրանք էր․ Հայկ Սահակյան

Նատա Հարությունյան

Նախագահի հետ քննարկել ու համակարծիք ենք, որ ՀՀ-ում սահմանադրականության շրջանակներում պետք է լինեն փոփոխություններ, ոչ թե փողոցում կրակելու․ Հ․ Սահակյան

Սերինե

Հիմա ո՛չ թավիշի, ո՛չ ներողամտության ժամանակը չէ․ քաղաքագետը՝ Արցախի նախագահի որոշման մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին