-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » «Ռեյտինգայինը վերացնելու մասով կարծես թե քաղաքական ուժերի միջև կոնսենսուս կա»․ Համազասպ Դանիելյան
Գլխավոր Նորություններ

«Ռեյտինգայինը վերացնելու մասով կարծես թե քաղաքական ուժերի միջև կոնսենսուս կա»․ Համազասպ Դանիելյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը

-Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար դաշնակցական գործիչը հայտարարել է  անժամկետ հացադուլ։ Նախ ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքական գործչի այդ քայլին։

-Հացադուլը քաղաքական պայքարի ընդունված ծայրահեղ միջոցներից է, և իհարկե ես չէի ուզի, որ իմ երկրում այդ ծայրահեղ միջոցին դիմելու անհրաժեշտություն լիներ։ Բայց դա նաև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։

-Ձեր կարծիքով վարչապետը պե՞տք է հաշվի նստի Գեղամ Մանուկյանի պահանջի հետ։

-Ես կարծում եմ, որ ցանկացած երկրի ղեկավար, այո, պետք է ի գիտություն ընդունի, երբ կա նման պահանջ, բայց նաև գիտենք, որ դա նման որոշում կայացնելու հիմնական միջոցը չէ։

-Պարոն Դանիելյան, ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ ընդդիմադիր 16 կուսակցություն շատ կտրուկ ոճով պահանջում են վարչապետի հրաժարականը, մինչդեռ հրապարակը լցված չէ։

-Կարծում եմ բացատրություններից մեկն այն է, որ որքան էլ նոյեմբերի 10-ի հայտարարությունը հասարակությունն ընդունել է որպես մեծ հաշվով ձախողում, և այդ ձախողման համար պետք է լինի թե՛ քաղաքական պատասխանատվություն, թե՛ իրավական պատասխանատվություն, և թե՛ բարոյական պատասխանատվություն։ Այնուհանդերձ նույն հանրությունը կարծեմ մի կողմից գիտակցում է այն հանգամանքները, որոնք հանգեցրել են այդ հայտարարությանը, այդ թվում նաև հակառակորդի գերակա ուժերը, այդ թվում այն փաստը, որ այս պատերազմը ոչ թե Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև էր, այլև այս պատերազմում ներգրավված էր Թուրքիան շատ ուղղակի մասնակցությամբ, ոչ միայն տեխնիկական աջակցությամբ, այլև ռազմական շատ ակտիվ ներգրավմամբ։ Եվ էդ ամբողջ գործիքակազմը, բոլորիս քաջ հայտնի վարձկան-տեռորիստները և գերակա տեխնոլոգիաները։ Գիտե՞ք, ընդհանրապես պատերազմը յուրաքանչյուր պետության և պետական համակարգի կայացվածության բարձրագույն քննությունն է, և այդ քննությունը ցավոք սրտի ձախողել ենք։ Սա միանշանակ։ Կարևոր հարցը այդ քննությունից ճիշտ դասեր քաղելն է և այդ դասերի հիման վրա փորձել եղած բացթողումները շտկելը։ Այստեղ երկու առանցքային հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել, առաջինը կարճաժամկետ հատվածում այս օրերին և այս շաբաթներին կարևորագույն խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն և որոնք միշտ չէ, որ բավարար չափով լուծվում են։ Հետևաբար շատ կարևոր է, որ հնարավորինս վայրկյան առաջ այդ հայտարարությունից ստացված հարվածը, որը շատ առումներով անդառնալի է, չդառնա գործոն, որ ավելի կխորացնի իրավիճակը։ Այսինքն, խոսում ենք մարդկանց կարիքների մասին, որոնք ամենօրյա, ամենժամյա ռեժիմով պետք է հոգալ և էդտեղ բազմաթիվ քայլեր արվում են և կան բազմաթիվ բացթողումներ։ Իսկ երկարաժամկետ առումով բնականաբար էստեղ խորքային վերանայումների հարց կա՝ Հայաստանի Հանրապետության, մեր պետական ինստիտուտների կայացվածության և դրանց հետ կապված փոփոխությունների իրականացման։

-Ձեր կարծիքով ընդդիմությունը, որը դուրս է եկել փողոց և պահանջում է վարչապետի հրաժարականը, ի վիճակի՞ է Ձեր նշած խորքային հարցերը լուծել։

-Իմ նախնական տպավորությունն այն է, և ես այդ տպավորության մասով նույնատիպ գնահատականներ լսում եմ նաև այն մարդկանցից, որոնք այնպես չէ, որ իշխանություններին աջակցում են կամ չեն քննադատում, բայց թերահավատություն կա հենց այդ շրջանակի կողմից խնդիրների լուծելու կարողության և անգամ անկեղծ ցանկության ու հնարավորության մասով։ հավանաբար նաև դա է գործոններից մեկը, որ դժգոհությունների արտահայտման տարբեր խողովակներ են հանդես գալիս։ Գիտե՞ք ամենակարևոր հարցը, որ վերջին օրերին շրջանառվում է, հներ-նորեր հասկացությունների շրջանակում է, և կարծում եմ, որ ՀՀ-ում շատ կարևոր է այդ փակ շրջանակներից դուրս գալու հնարավորություն լինի և, եթե կուզեք պայմանականորեն ասած, նորագույնների հանդես գալու և նաև իրենց ժամանակին պատասխանատվությունը ստանձնելու և էդ տեսլականն առաջ տանելու հնարավորություն լինի։ Ինչ վերաբերվում է կարճաժամկետ պահանջներին, ամենախնդրահարույցն այն է, որ էս պահի դրությամբ քայլերի հաջորդականությունը չի ներկայացվում և չի ներկայացվում ռազմավարությունը, որը հնարավորություն է տալու եղած դժվար իրավիճակում ավելի պակաս վնասներով դուրս գալու հետ կապված քայլեր ձեռնարկել։

-Առաջիկա 6 ամսում Նիկոլ Փաշինյանի ծրագրերի մեջ է Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Եթե չեմ սխալվում, ընտրություններից հանվելու է ռեյտինգային ընտրակարգը, ընտրություններն անցկացվելու են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով։ Սակայն մարզերից ընտրվելու քվոտաներ սահմանվելո՞ւ են, թե ընտրացուցակներում տեղ գտած հերթականությունից շեղում չի լինելու։

-Իրականում երկու բլոկով ենք մենք դիտարկել աշխատանքը, Ընտրական օրենսգրքի հետ զուգահեռ, ավելի ճիշտ դրանից առաջ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններ, որը շրջանառության մեջ էր դրվել ադրբեջանական ագրեսիայի նախօրեին և պատերազմով պայմանավորված առաջին ընթերցումը հետաձգվեց, քանի որ ամենահրատապ հարցը չէր այդ պահի դրությամբ, մենք դեկտեմբերին կունենանք առաջին ընթերցումը։ Իսկ ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքին», որի մի հատվածում արդեն գարնանը տեղական ինքնակառավարման մասով փոփոխություններն իրականացվել էին, իսկ հաջորդ մասով կորոնավիրուսային պայմաններում հանրային քննարկումները շարունակեցինք, օգոստոսին ենք ունեցել կես տասնյակ քննարկումներ և բնականաբար պատերազմի ժամանակ առաջնահերթություն չէր։ Հիմա դրա հետ կապված աշխատանքները վերսկսվել էր, և անկախ նրանից թե երբ կլինեն հաջորդ ընտրությունները, էդ ընտրություններին պատրաստված պետք է հանդես գանք և քաղաքացիներին հնարավորություն տանք իրենց կամքն ազատ արտահայտել, և այդ կամքը վերածվի իշխանությունների և օրենսդիր մարմնի ձևավորման հիմնական գործոն։ Ռեյտինգայինը վերացնելու մասով կարծես թե կոնսենսուս կա, որովհետև մեր քննարկումներին մասնակցել են նաև ընդդիմադիր խմբակցություններ և կուսակցություններ ու դա դեռ օգոստոսին․․․

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Պատգամավորը ժողովրդի պահանջները ստուգելու միակ ձևը համարում է ընտրությունները

Անի Գրիգորյան

Իմ՝ մանդատից հրաժարվելու հարցը, չգիտեմ որ լրագրողի հորինվածքն է․ Համազասպ Դանիելյան

Անի Գրիգորյան

Covid-19-ը խփում է ոչ միայն թոքերին, այլև որոշների ուղեղին. Համազասպ Դանիելյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին