9 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը
Այլ Լուրեր

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել արագ տեմպերով շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ աշխատանքային շրջայց է ունեցել «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում և նորաստեղծ «Արսենալ» ռազմաարդյունաբերական գործարանում: 

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է գործարանի արտադրական և մասնագիտական ներուժին, արտադրատեսակներին և զարգացման հնարավորություններին: 

Վարչապետին ներկայացվել են գործարանի կողմից արտադրվող հրետանային զինատեսակները, արկերը և մարտագլխիկները:  

Նոր փորձանմուշներից ցուցադրվել են գիշերային և ցերեկային նշանոցներով զինված ավտոմատ և հեռակառավարվող, խոշոր տրամաչափի հրաձգային համակարգերը։

Գործարանն առաջիկայում նոր ներդրումներ է ստանալու և ընդլայնելու է արտադրական կարողությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր ու ընդլայնելով արտահանման հնարավորությունները: 

Վարչապետը կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը և տեղում հանձնարարել արագ տեմպերով շարունակել զարգացնել արտադրական հզորությունները՝ ծավալային և զինատեսակների ընդլայնման առումներով: 

Նմանատիպ Հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցության հեռանկարները

Անի Գրիգորյան

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

Նատա Հարությունյան

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին