9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների
Այլ Լուրեր

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում մատուցվել է պատարագ` ի հիշատակ արցախյան պատերազմում նահատակվածների

Հռոմի Ս․Նիկողայոս եկեղեցում նոյեմբերի 22-ին քահանայապետական Լևոնյան վարժարանի տնօրեն`Նարեկ ծայրագույն վարդապետ Նաամոյանի կողմից մատուցվել է Սուրբ և անմահ պատարագ` նվիրված արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը:

Պատարագի ավարտին վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ հոգևոր դասը հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կատարել է հոգեհանգստի պաշտոն ու մոմավառություն՝ հայ նահատակների լուսավոր հոգիների համար։

Արարողությանը ներկա էին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, hայ կաթողիկե քույրերն ու բազմաթիվ հռոմեաբնակ հայրենակիցներ։

Նմանատիպ Հոդվածներ

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար մատուցվել է պատարագ

Անի Գրիգորյան

Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ցեղասպանության սրբադասված զոհերի ոգեկոչման պատարագ

Աշխեն

Ապրիլի 24-ին նույն ժամին կհնչեն բոլոր եկեղեցիների զանգերը, դռնփակ կմատուցվի Սուրբ Պատարագ

Diana Amirkhanyan
Բեռնում.....