«Հրապարակ» թերթը գրում է․
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար Ազգային ժողովի խորհուրդն այսօր նիստ կգումարի: Այս օրակարգով նիստը հրավիրվել էր նոյեմբերի 16-ին, սակայն հարցը չէր քննարկվել Ծառուկյանի բացակայության պատճառով:
ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ հարցի քննության ժամանակ պատգամավորը պետք է ներկա լինի խորհրդի նիստին, իսկ երկրորդ նիստին կարող է հարցը քննվել առանց Ծառուկյանի ներկայության:
ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ հիմք ընդունելով Սահմանադրության 95-րդ հոդվածը, որն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և պաշտոն ունենալ առևտրային կազմակերպություններում: Խորհրդի որոշման նախագծի հիմքում դրված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտնի եզրակացությունը։
Հաշվի առնելով իշխանական տրամադրությունները, ակնհայտ է, որ այսօր կայանալիք նիստում ԱԺ խորհուրդը Ծառուկյանին մանդատից զրկելու որոշումը կընդունի և կուղարկի ՍԴ:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
