
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
Շուշիում գրեթե ավարտվել են զոհված եւ անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Այս պահի դրությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի քաղաքի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում»,- հայտնեց Թադեւոսյանը՝ հավելելով, որ այստեղ ավարտելուց հետո որոնողական աշխատանքները շարունակվելու են Ֆիզուլու եւ Հադրութի ուղղություններով։
Որոնողական աշխատանքներն իրականացնում են Արցախի ԱԻՊԾ-ն, ռուսական խաղապահ բրիգադը եւ Կարմիր Խաչը համատեղ։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում