3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Այս ամենից հետո ի՞նչ ենք անում…հիմա մենք պետք է պրկված կծիկ լինեինք. «ՀՀ»
թերթերի տեսություն

Այս ամենից հետո ի՞նչ ենք անում…հիմա մենք պետք է պրկված կծիկ լինեինք. «ՀՀ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.

«Հիմա, երբ, ցավոք, արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 1-ից Հայաստան-Ադրբեջան սահմանը երկարելու է 410 կմ-ով, երբ վաղուց հայտնի է սպրդած՝ Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման գաղտնի «Ալթայ» ծրագիրը, ըստ որի մինչեւ 2021 թ․ մարտ պետք է լուծվի Արցախի ու Զանգեզուրի հարցն ամբողջությամբ, ի՞նչ ենք անում մենք…

Հիմա, երբ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը զգուշացնում է, որ հնարավորինս սեղմ ժամկետում եւ լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիեւի պաշտոնական քայլերին, ի՞նչ ենք անում…

Հիմա, երբ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասում է, որ առաջիկայում բախվելու ենք ծանր իրողությունների հետ, այս ամենից հետո ի՞նչ ենք անում…

Հանրության չեզոք հատվածը թմբիրի մեջ է, ինչու՞, հանգիստ են, որովհետեւ մտածում են, որ Ռուսաստա՞նն է իր անվտանգության երաշխավորը, իսկ վա՞ղը, մտածում են, որ վերջացա՞վ պատերազմը… Հիմա մենք պետք է պրկված կծիկ լինեինք ու օրը 24 ժամ աշխատեինք՝ տնտեսությունը շատ արագ ոտքի հանելու եւ, ըստ այդմ, բանակը վերազինելու համար։ Մինչդեռ․․․ Հանուն ճշմարտության պետք է ասել, որ տնտեսագիտական հատվածից առաջարկներ հնչում են, բայց եթե դրանք համակարգելու քայլեր չկան, ուրեմն՝ դեռ ոչինչ չկա։ Հասկանալի է, չէ՞, որ տնտեսագետներն առանձին, եթե նույնիսկ հիանալի ծրագրեր էլ ունենան, առանձին իրագործել չեն կարող։

Բայց մենք ժամանակ չունենք։ Րոպե անգամ չունենք նույնիսկ։ Տնտեսագետ Կարեն Ադոնցն, օրինակ, առաջարկում է շատ շտապ ստեղծել  «ռազմատնտեսական կոմիտե»…»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին