14.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Փրկարարները մարել են Գարեգին Նժդեհի փողոցում բռնկված հրդեհը
Այլ Լուրեր

Փրկարարները մարել են Գարեգին Նժդեհի փողոցում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող «Էրմիէլ» խանութում։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրմիել» խանութ-սրահի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00:50-ին: Այրվել են դրամարկղ, տնտեսական իրեր և ցուցափեղկ (մոտ 20 քմ)։

Նմանատիպ Հոդվածներ

Հրդեհ Ազատամարտիկների փողոցում․ կա զոհ եւ տուժածներ․ լուսանկարներ

Նատա Հարությունյան

Զորամասի կացարանում վառարանի մեջ բենզին լցրած կապիտանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Նատա Հարությունյան

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը

Նատա Հարությունյան
Բեռնում.....