3 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Համացանցում լայն տարածում են գտել գերիների տեսանյութեր, որոնք կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ․ ԱԱԾ
Այլ Լուրեր

Համացանցում լայն տարածում են գտել գերիների տեսանյութեր, որոնք կապ չունեն Արցախի ռազմական գործողությունների հետ․ ԱԱԾ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ:

Օտարերկրյա տարբեր պետություններում նկարահանված, հաճախ նաև միտումնավոր կերպով մոնտաժված այդ կադրերի տարածումը հասկանալի պատճառներով խուճապ է ստեղծում հայ հանրության շրջանում՝ բացասաբար անդրադառնալով հասարակական տրամադրությունների վրա:

Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից ու այս ասպարեզում ևս բացառապես առաջնորդվել պաշտոնական տեղեկատվական աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկություններով»:

Նմանատիպ Հոդվածներ

Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան

Անի Գրիգորյան

Խորհրդարանում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Անի Գրիգորյան

Արցախ է վերադարձել 49 հազար 461 մարդ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին