-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126774.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ- միջնորդությունը ԼՂ վերաբերյալ
Այլ Լուրեր

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ- միջնորդությունը ԼՂ վերաբերյալ

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է պատգամավոր Ջոն Ինյարիտուի հերթական առաջարկ-միջնորդությունը, որով Կոնգրեսն իր ցավակցություններ է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքացիական և զինվորական զոհերի ընտանիքներին: 

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ առաջարկ-միջնորդությունը վերահաստատում է հայ ժողովրդի հետ խորը բարեկամական կապերը, կարևորում է հայկական մշակութային և կրոնական կենտրոնների պաշտպանությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կամ նրանց վերահսկողության տակ անցնող տարածքներում, ԵՄ-ի կողմից անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մարդասիրական օգնության ծավալների ավելացումը, ինչպես նաև՝ ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձն իրենց բնակավայրեր։ 

Նշվում է, որ Կոնգրեսում ներկայացված քաղաքական ուժերից որևէ մեկը վերոնշյալ առաջարկ-միջնորդությանը դեմ չի քվեարկել:

Նմանատիպ Հոդվածներ

Իսպանիայում COVID-19-ի համաճարակը կավարտվի հաջորդ տարվա ամառվա վերջին. առողջապահության նախարար

Անի Գրիգորյան

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը Կոնգրեսին կներկայացնի ԼՂ կարգավիճակի մասին գնահատական

Անի Գրիգորյան

Մինչ օրս շուրջ 40 հազար մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին