4 C
Yerevan
9 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը
Այլ Լուրեր

Կյանքից հեռացել է լուսանկարիչ, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մահացել է լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հայտնել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանը:

Նա գրել է. «Կյանքից հեռացել է իմ ընկեր, մեծ մարդ Զավեն Սարգսյանը: Հանգչիր խաղաղությամբ»:

Զավեն Սարգսյանը ծնվել է Երևանում 1947 թվականին: 1972-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Սովորելուն զուգահեռ աշխատել է ավագ տեխնիկ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում: Եղել է «Սիրիուս» գործարանի ավագ ինժեներ, 1974-1986 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչության արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ։

1986 թվականին նշանակվել է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը: 1992-ից մինչ օրս ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը:

Նա լուսանկարչությամբ զբաղվել է վաղ հասակից: Որպես լուսանկարիչ աշխատել է Փարաջանովի հետ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում և մի շարք այլ երկրներում: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Նմանատիպ Հոդվածներ

Զավեն Սարգսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում. ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին