-11 C
Yerevan
21 Հունվարի, 2021
127062.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Մեծ Բրիտանիան հայտնել է երկիր ժամանողների համար կարանտինի կրճատման պայմանը
Աշխարհ

Մեծ Բրիտանիան հայտնել է երկիր ժամանողների համար կարանտինի կրճատման պայմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեծ Բրիտանիա ժամանող ճանապարհորդները կկարողանան պարտադիր կարանտինի ժամկետը երկու շաբաթից կրճատել մինչեւ հինգ օր։

Տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը հայտարարել Է, որ դեկտեմբերի 15-ից այն ուղեւորները, որոնք կժամանեն Մեծ Բրիտանիա, կկարողանան COVID-19-ի թեստ հանձնել հինգ օր ինքնամեկուսացվելուց հետո:

Նրանք, ում թեստերը բացասական կլինեն, կազատվեն անհրաժեշտ հետագա մեկուսացումից: Դրա համար այն ուղեւորներին, որոնք ժամանելու են օդային, ծովային կամ երկաթուղային տրանսպորտով, առաջարկվում Է թեստ պատվիրել Մեծ Բրիտանիա թռչելուց առաջ, նրանք նաեւ պետք Է հատուկ ձեւ լրացնեն կառավարության կայքում եւ ուղեւորվեն ինքնամեկուսացման վայր:

«Թեստավորման մեր նոր ռազմավարությունը մեզ թույլ կտա ճանապարհորդել ավելի ազատ, տեսնել մերձավորներին եւ միջազգային բիզնես վարել: Մարդկանց հնարավորություն տալով թեստավորում անցնել հինգերորդ օրը, մենք նաեւ աջակցում ենք տուրիստական ինդուստրիային, որը շարունակում Է վերականգնվել համավարակից հետո»,-հայտարարել Է Շափսը:

Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը Մեծ Բրիտանիայում համավարակի ժամանակ հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 1,51 մլն դեպք, COVID-19-ով հիվանդացած ավելի քան 55 հազար մարդ մահացել Է: Պարտադիր կարանտինի մասին պահանջը երկրում սահմանվել Է հունիսի կեսերից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ Հոդվածներ

Մեծ Բրիտանիայում հայտարարել են COVID-19-ի ևս մեկ նոր հիմնամանրէի մասին

Անի Գրիգորյան

Մեծ Բրիտանիան հույս է հայտնել, որ ԼՂ-ում կրակի դադարեցումը կողմերին կմոտեցնի լիարժեք կարգավորմանը

Անի Գրիգորյան

Մեծ Բրիտանիան 667 մլն դոլար կտրամադրի բնակչության կորոնավիրուսի թեստավորումն ընդլայնելու համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին