8.1 C
Yerevan
2 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 01.12.2023
Գլխավոր » Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը Երևանի քաղաքապետարանը կուղղի Ստեփանակերտին
Այլ Լուրեր

Ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը Երևանի քաղաքապետարանը կուղղի Ստեփանակերտին

Երևանի քաղաքապետարանը ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամն ուղղել Ստեփանակերտին՝ կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով:

Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:

Այդ 100 մլն դրամը կվերաբաշխվի Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ:

«Գումարը հատկացվելու է Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացման նպատակով»,- նշեց Ներսիսյանը:

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը փոխքաղաքապետին հարցրեց, թե Արցախի Հանրապետությանն արվելո՞ւ են, արդյոք, այլ հատկացումներ ևս, ինչին ստացավ դրական պատասխան:

«Մենք ունենք ՀՈԱԿ-ներ, որոնք ստեղծվել են դեռ անցյալ տարի և որոնց հատկացրել ենք խոշոր չափի գումարներ, սակայն դրանք իրենց գործունեությամբ չեն արդարացրել իրենց: Առաջարկում եմ այդ ՀՈԱԿ-ներին տրամադրված գումարների որոշակի մասը վերցնել և հատկացնել Ստեփանակերտին, որպեսզի հնարավոր լինի շոշափելի աշխատանքներ կատարել»,- ասաց Մանրիկյանը:

Ներսիսյանը նշեց, որ Արցախին կլինեն հատակցումներ, սակայն պետք է քննարկեն, թե ինչ տեսքով կլինեն դրանք:

«Մեծ սիրով կընդունենք ձեր առաջարկը քննարկման, ինչից հետո կորոշենք, թե ինչպես ենք իրականացնելու»,- շեշտեց Ներսիսյանը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին դրական եզրակացություն են տվել:

Ավագանու անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:

Նմանատիպ Հոդվածներ

Ստեփանակերտին և Մարտակերտին հարակից բնակավայրերում կիրականացվեն զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Անի Գրիգորյան

Ստեփանակերտի երկու թաղամասերում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ են նախատեսվում

Անի Գրիգորյան

Ստեփանակերտի իրացման կետերում կրկին աճել են բենզինի և դիզվառելիքի միջին գները

Անի Գրիգորյան
Բեռնում.....