1.1 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել
Այլ Լուրեր

Որսի կենդանիների թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանի մեջ լրացում է կատարվել։

Հրամանի լրացման համար հիմք է հանդիսացել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված առաջարկությունը՝ 2020-2021 թվականների որսաշրջանի ընթացքում գայլի որս թույլատրելու վերաբերյալ, ինչպես նաև՝ 2019-2020թթ․ գայլերի հարձակման դեպքերի վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից ստացված տվյալները։Ստացված առաջարկությունը և առկա տվյալները Շրջակա միջավայրի նախարարությունը քննարկել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հետ և ստացել դրական եզրակացություն։

Նմանատիպ Հոդվածներ

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կարգը

Նատա Հարությունյան

Արձանագրվել է որսի կանոնների խախտում

Անի Գրիգորյան

Ուժեղացվում է Հայաստանում որսի վերահսկողությունը. «ՀՀ»

Սերինե
Բեռնում.....