11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին շուրջ 119 մլն դրամ կհատկացնի
Այլ Լուրեր

Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

Երևանի քաղաքապետարանի ավագանին 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ որոշեց չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի բնակիչներին ավելի քան 119 մլն դրամ հատկացնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ առաջարկվում է Երևանի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 119 մլն 686 հազար 200 դրամով:

«Այդ գումարը… նախատեսվում է ուղղել չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) բնակիչներին նվիրաբերված բնակարանների եկամտային հարկի պարտավորության մարմանը»,- նշեց փոխքաղաքապետը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Գրանցված ավագանու 39 անդամից 37-ը նախագծին «կողմ» քվեարկեցին, 1-ը «դեմ», «ձեռնպահ» չկար:

Նմանատիպ Հոդվածներ

Վահան Արսենյանը` Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ

Սերինե

«Մի խումբ աշխատակիցներ, տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում»

Նատա Հարությունյան

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....