11.1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 26.11.2023
Գլխավոր » Թուրքիան թուրքոմանների է տեղափոխում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ. թուրքագետ
Այլ Լուրեր

Թուրքիան թուրքոմանների է տեղափոխում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ. թուրքագետ

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Sky News-ի արաբական ծառայության տվյալներով (հոդվածը կցում եմ՝ https://bit.ly/2US7Kai) Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում իր նվաճած տարածքներից հարյուրավոր ընտանիքներ տեղափոխել Արցախի այն տարածքներ, որոնք նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո անցել են Ադրբեջանի օկուպացիայի տակ։

Այդ ընտանիքները գերազանցապես թուրքոմաններ են (թյուրքական ցեղեր), որոնք պետք է փոխեն տարածաշրջանի դեմոգրաֆիական պատկերը։ Իմիջիայլոց, հենց այս նույն մեթոդով (դեմոգրաֆիական ինժեներիա) Թուրքիան իրեն է ենթարկում Սիրիայի հյուսիսի տարածքները արդեն մի քանի տարի։ Այս լուրը հաստատվում է նաև այլ աղբյուրներից։ Եթե նայեք քարտեզին, կհասկանաք, թե ժողովրդագրական պատկերի փոփոխությունը ինչ է նշանակում. Հայաստանը և Արցախից մնացած հատվածը արևելքից ու հարավ-արևելքից շրջափակվում են նոր թյուրքերով, որոնց հովանավորը Անկարան է և որոնք պատրաստի զինյալներ են։

Սա պետք է անհանգստացնի թե՛ ՌԴ-ին, թե՛ Իրանի, և թե՛ Վրաստանին։ Դե իսկ մեզ պիտի որ սթափեցնի։ Եթե հասկացել եք մեր վրա կախված ֆիզիկական նոր վտանգը, ապա ժամանակն է պահանջելու կոմպետենտություն ու իրական քաղաքականություն, ոչ թե կրկես ու քաղաքականության իմիտիացիա»։

Նմանատիպ Հոդվածներ

Թուրքիայի պատմությունն ու գոյությունը խարսխված է Հայոց ցեղասպանության վրա, դրա համար էլ նրանք վախենում են ընդունել այն․ թուրքագետ

Աշխեն
Բեռնում.....