-0.9 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին
Այլ Լուրեր

Երևանի քաղաքապետարանը վառելափայտ կտրամադրի սոցիալապես անապահով ընտանիքներին

Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստին որոշում կայացվեց համայնքային սեփականություն հանդիսացող ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ անվճար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը:

«Երևան քաղաքի ծառերի էտման և չորացած ծառերի հեռացման արդյունքում ներկայումս կուտակվել է շուրջ 500 խմ փայտանյութ: Նախագծով նախատեսվում է կուտակված փայտանյութն օգնության կարգով տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ հնարավորինս մեղմելու սոցիալական խնդիրները: Նախատեսվում է նաև, որ այդ ընտանքիների ցանկը, չափորոշիչները և հատկացվելիք փայտանյութի չափաքանակը և հատկացման կարգը սահմանվելու է Երևանի քաղաքապետի որոշմամբ»,- նշեց Նազարյանը:

Ֆինանսական և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախագծին տվել են դրական եզրակացություն:

Որոշումն ընդունվել է միաձայն՝ 40 «կողմ» ձայներով:

Նմանատիպ Հոդվածներ

Վահան Արսենյանը` Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ

Սերինե

«Մի խումբ աշխատակիցներ, տեղեկանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում»

Նատա Հարությունյան

Երևանի քաղաքապետարանը չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին շուրջ 119 մլն դրամ կհատկացնի

Նատա Հարությունյան
Բեռնում.....