9.1 C
Yerevan
3 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 02.12.2023
Գլխավոր » Քննարկում Արդարադատության նախարարությունում
Այլ Լուրեր

Քննարկում Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները: 

Քննարկվել են միջազգային իրավական փոխօգնության և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն առնչվող հարցեր։ 

Հանդիպման ավարտին նման ձևաչափով աշխատանքը շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 

  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Նմանատիպ Հոդվածներ

Գրիգոր Մինասյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր

Սերինե

Արդարադատության նախարարությունը ստեղծել է ամուսնության գրանցումը հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն

Անի Գրիգորյան

Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ուղղված ԱՆ աշխատակիցների կարողությունների զարգացմանը

Անի Գրիգորյան
Բեռնում.....