8.1 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » Չեմ կարծում, որ նախարարի փոփոխությունը ճիշտ էր, և դրանով կարելի է ինչ-որ խնդիր լուծել․կրթության փորձագետ
Գլխավոր Նորություններ

Չեմ կարծում, որ նախարարի փոփոխությունը ճիշտ էր, և դրանով կարելի է ինչ-որ խնդիր լուծել․կրթության փորձագետ

New Armenia.am-ի զրուցակիցն է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Ունենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար, ի՞նչ սպասելիքներ ունեք և ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը։

-Կարծում եմ, ճիշտ կլիներ նախկինը մնար, որովհետև իմաստը չեմ հասկանում այս պահին նախարար փոխելու։ Եթե կար քաղաքական թիմ, և նախորդ նախարարը այդ թիմի անդամներից էր, ճիշտ կլիներ, որ ինքը մինչև վերջ մնար։ Չեմ կարծում, որ նախարարի փոփոխությունը ճիշտ էր, և դրանով կարելի է ինչ-որ խնդիր լուծել։

-Կարծում եք, որ Արայիկ Հարությունյանը պետք է մնար, որովհետև քաղաքական թիմի անդա՞մ էր, թե՞ որ այդ պաշտոնում կատարած աշխատանքն արդյունավետ էր։

-Այն պատճառով, որ քաղաքական թիմի անդամ էր, որովհետև քաղաքականությունը ենթադրում է կոլեկտիվ պատասխանատվություն, այսինքն՝ թիմով եկել են իշխանության և հիմա խնդիրների առաջ են կանգնած, ճիշտ չէ այս ընթացքում թիմին փոխելը, եկել են թիմով, պետք է մինչև վերջ մնան թիմով։ Եթե այս փոփոխությունները լինում են սովորական վիճակում, ապա կարող էինք ընկալել, որ գուցե նախարարը իրեն չի արդարացրել, դրա համար են փոխում, բայց կոնկրետ Արայիկ Հարությունյանը պատերազմից մի քանի օր առաջ ԱԺ-ում ստացավ վստահության քվե, հեռացնելու իմաստը չեմ հասկանում։  Իսկ աշխատանքի արդյունավետության մասով՝ կարծիքս այն է, որ ցավոք սրտի, 2,5 տարի անց մենք այդպես էլ չտեսանք նոր թիմի ռազմավարությունը և այսօր էլ չկա, և հիմա պարզ է, որ նոր նախարարի պաշտոնավարման ընթացքում էլ պարզ չէ, թե երբ կլինի։ Մի խոսքով՝ 2,5 տարին ինչ-որ որոշակիություն չբերեց, դրա փոխարեն արվեցին ինչ-որ անկարևոր փոփոխություններ, օրինակ՝ 9-րդ դասարանում Հայոց լեզվից պարտադիր քննություն, դասագրքերը բաժանել երկու մասի, որ պայուսակը թեթևանա և այլն։

 -Փաստորեն, նոր նախարարի պաշտոնավարման ընթացքո՞ւմ էլ չսպասենք ոլորտում հիմնարար փոփոխոխությունների։

-Նոր նախարարի շանսերը մեծ չեն, որովհետև հիմա այնպիսի ճգնաժամային իրավիճակ է, որ հենց հիմա կրթության ոլորտում բարեփոխումներ անել հնարավոր չի լինելու։ Գուցե դա հնարավոր լինի մի վեց ամսից, երբ իրավիճակը քիչ թե շատ կկայունանա, բայց առաջիկա ամիսներին փոփոխություններ չեն լինի, բայց դա չի նշանակում, որ այս ընթացքում նախարարությունը պետք է անգործության մատնվի։ Այս ժամանակահատվածը պետք է օգտագործի խնդիրների դիտարկման ու դրանց լուծումների մշակման համար, ու հետո նոր թափով սկսի։

 -Իսկ ի՞նչ եք կարծում, պետք է այս սուպերնախարարությունը մնա, թե՞ ճիշտ կլինի, որ այս կառույցի որոշ ոլորտներ, այնուամենայնիվ, առանձնացվեն։

-Իհարկե, ճիշտ կլինի բաժանել, բայց եթե բաժանենք, դա նշանակում է, որ նոր աշխատողներ պետք է ներգրավվեն, իսկ մենք ունենալու ենք նաև ֆինանսական խնդիր այս իրավիճակում։ Բայց դրա մասին պետք է մտածել, որովհետև նոր նախարարը համալսարանի դեկան է՝ կարող ենք ենթադրել, որ մշակույթի, սպորտի ոլորտի խնդիրները իր համար այդքան հեշտ չի լինի հասկանալ և կառավարել, իսկ փոխնախարարները սպասում են նախարարի որոշմանը։

-Ձեր խոսքում ասացիք, որ լավ կլիներ մնար այն քաղաքական թիմը, ինչ կազմով եկել էին, այսինքն՝ Դուք կարծում եք, որ  նախարարների փոփոխությունն այս պահին տեղին չէ՞, և սա պատասխանատվությունից խուսափելու ձև՞ է։

-Չեմ կարող այդպես ասել, գուցե հանրային դժգոհությունը մեղմելու միջոց է, բայց չեմ կարծում, թե այս միջոցով իրավիճակը կհարթվի։ Իսկ քաղաքական պատասխանատվություն կառավարության ցանկացած անդամ ունի։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Տասնյակ դիմորդներ կարող են բարձր միավորով չընդունվել իրենց ցանկացած ֆակուլտետ․ փորձագետը՝ ընդունելության կարգի փոփոխության մասին

Նատա Հարությունյան

Ուսուցիչները չափորոշիչների հետ միայնակ չեն մնալու, լուրջ վերապատրաստումներ են լինելու․ Արտաշես Թորոսյան

Սերինե

Կրթության համար այս ծանր վիճակում 3-4 տարի կորցրեցինք ու հիմա էլ կորցնում ենք․ փորձագետը՝ կրթական նոր կենտրոնի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....