5 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար
Այլ Լուրեր

Սահմանամերձ 9 դպրոց կստանա պետական դրամաշնորհ՝ անվտանգության պայմանների բարելավման համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։

«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։

  • Գեղարքունիքի մարզի Արտանիշի միջնակարգ դպրոց
  • Սյունիքի մարզի Մուցքի հիմնական դպրոց
  • Տավուշի մարզի Այգեպարի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Մովսես գեղի Պ. Ավալյանի անվան միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Ոսկեպարի Հ. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Ն. Ծաղկավանի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Վազաշենի միջնակարգ դպրոց
  • Տավուշի մարզի Սևքարի միջնակարգ դպրոց։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ կնքված պայմանագրերի շրջանակում հաստատությունները սահմանված ժամկետներում կիրականացնեն աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումները։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց կստանա  առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։

«Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է անցյալ տարվանից. 2019 թվականին հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական  միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։

2020 թվականի ՀՀ պետական բյուջեով նույն նպատակի համար նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ /նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն մրցույթի պայմանները բավարարել է 9-ը/։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։

«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով հանրակրթական ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի կառավարման  պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու  բարելավմանը։

Նմանատիպ Հոդվածներ

Ստեփանակերտում տեղի է ունեցել դպրոցի վերաբացման արարողություն

Անի Գրիգորյան

Քննարկվում է դպրոցների զարգացման ծրագրի մշակման պահանջների և մեթոդաբանության նախագիծը

Նատա Հարությունյան

Թշնամու ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների դպրոցները

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին