3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին
Այլ Լուրեր

Երևանի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը կմեկնարկի դեկտեմբերին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևան քաղաքի տրանսպորտային ցանցի համար ավտոբուսների արտադրության մրցույթը մեկնարկելու է 2020 թվականի դեկտեմբերին:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Առաջին մրցույթին մասնակցել էր երկու կազմակերպություն, սակայն այն չեղարկվել էր, քանի որ դրանցից մեկի տեխնիկական բնութագրերը չէին համապատասխանել, իսկ մյուսը կարևոր փաստաթղթեր չէր ներկայացրել: Կարծում եմ, որ երկրորդ մրցույթը կհայտարարվի մինչև դեկտեմբերի 10-ը, և այն կլինի երկու փաթեթով»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ այս ընթացքում Երևանի քաղաքապետի հետ աշխատել են 7.5-8.5 մ երկարությամբ ավտոբուսներ ձեռք բերելու ուղղությամբ:

Նրա խոսքով՝ որոշ խնդիրներ լուծելուց հետո նույնպես կհայտարարվի մրցույթ, որպեսզի համալրվի Երևանի ավտոբուսների կայանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին