3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց
Այլ Լուրեր

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։

Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին