Անդրադառնալով NewArmenia.am-ի տեղեկությանը, թե ինքը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, «Քոմեդի քլաբի» սեփականատեր Արթուր Ջանիբեկյանի հետ Վազգեն Մանուկյանի վարչապետության օգտին հանդիպումների է մասնակցում ու աշխատում Փաշինյանի դեմ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ԱԳՆ-ի միջոցով հայտարարել է. «Դա պարզապես մառազմ է»:
NewArmenia.am-ի հետ զրույցում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պնդել է հետևյալը. «Այո, ճիշտ է, այսօր Մոսկվայում մեր դեսպանատունը Նիկոլ Փաշինյանին չի պաշտպանում, շատ պասիվ է այդ հարցում, և ընդհակառակը, ներգրավված է այն խմբում, որը Արթուր Ջանիբեկյանը Միշիկի և մյուսների հետ միասին ստեղծել է, և որը հատուկ և նպատակասլաց աշխատում է այն տարբերակի օգտին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնեն, և Վազգեն Մանուկյանը դառնա ազգային համաձայնության կառավարության վարչապետ»:
Մարինե Խառատյան
