3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը
Այլ Լուրեր

Ռազմական ոստիկանությունը հորդորում է կամովին հանձնել պատերազմի ընթացքում ստացած զենք-զինամթերքը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին հորդորում է կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը: Ռազմական ոստիկանությունն այս մասին հայտարարություն է տարածել.

«Սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք և մեկնել ռազմաճակատ:

Եռակողմ համաձայնագրի շրջանակում  հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերն արդեն վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն դեռևս չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին