9 C
Yerevan
16 Հունվարի, 2021
126137.6 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » «Մենք երջանկությունը գրականություն դարձնել չգիտենք». Արքմենիկ Նիկողոսյան
ԱՐԴ

«Մենք երջանկությունը գրականություն դարձնել չգիտենք». Արքմենիկ Նիկողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը

-Պարոն Նիկողոսյան, ինչո՞ւ մենք պարտվեցինք։

-Գիտե՞ք, հիմա չեմ ուզի պոպուլիզմով զբաղվել և ասել, որ 25-30 տարի շարունակ մենք ունեցել ենք բազմաթիվ բացթողումներ։ Եվ ընդհանրապես կարծում եմ պատճառահետևանքային կապերը վերլուծելիս ամենքը պետք է իրեն իրավունք վերապահի իր ոլորտի պարտությունը մատնանշել։ Լինելով գրականագետ, գիտության մարդ, վերջին տարիներին զբաղվելով հրատարակչական գործունեությամբ, կարող եմ ասել, որ մենք պարտվեցինք կրթությանը, գիտությանը ոչ պատշաճ, արհամարհական վերաբերմունքի պատճառով։ Իսկ գաղափարական տեսանկյունից ազգային սնապարծությունը մեզ առաջնորդ կարգելու պատճառով։ Որովհետև եթե այս նախընթաց շրջանում, 20 տարի կասեք, 30 տարի կասեք, այդ ամբողջ ժամանակահատվածը եթե հաշվի առնենք, բոլոր այդ առաջնորդող տեքստերը, որոնք պետք է սերունդ կրթեին, որոնք պետք է ձևավորեին գաղափարախոսություն և գաղափարաբանություն, հիմնված էին սնապարծության դոկտրինի վրա՝ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, մեզ ինչքան էլ ջարդեք, մեկ է՝ ադամանդ ենք դառնում։ Եվ էն սթափեցնող, մեզ քննադատող տեքստերը արհամարհեցինք։ Մենք արհամարհեցինք  Շահան Շահնուրի քննադատությունները մեր ազգի, մեր հոգեկերտվածքի մասին, մենք արհամարհեցինք Հրանտ Մաթևոսյանի տասնյակ և հարյուրավոր զգուշացումները մեր հոգեկերտվածքի և մեր սպասելիքների մասին։ մենք ջանացինք անգամ բավարարվել «Իմ սուրբ Հայրենիք, դու սրտիս մեջ ես» կարգի ճշմարտություններով և սթափ չնայել իրականության աչքերին։ Ես կարծում եմ, որ մենք պարտվեցինք, որովհետև այդպես էլ չնայեցինք իրականության աչքերի մեջ։

-Վերջին 10 տարում, եթե խոսենք ազգային սնապարծության մասին, մենք գործ ունեցանք համաշխարհային գրականության լավագույն հրատարակությունների հետ, որոնք ամենևին սնապարծության մասին չէին։ Ինչո՞ւ դա չկոտրեց մեր սնապարծությունը։

-Ես չեմ ուզում համեմատություններ անցկացնել և կարծում եմ, որ մեր իշխանություններն էլ չպետք է առաջնորդվեն այն բանով, որ առաջ այսպես էր, հիմա այսպես է սկզբունքով։ Ես կարծում եմ, որ պետք է գնահատել ինքնին։ Երբ մենք գնահատում ենք գրահրատարակչական գործունեությունը վերջին 10 տարում, ահռելի աշխատանք է կատարվել։ Բայց ահռելի է, երբ դիտարկում ենք համեմատության մեջ։ Ասում ենք, որ 91-ից 2011-ը այդ աշխատանքը չկար, ու 12-ից այդ բումն էր, հա՞․ սա համեմատության մեջ։ Բայց երբ դիտարկում ենք ինքնին, մենք ի՞նչ ենք արել։ Իրականում ստացվում է, որ շատ չնչին գործ է արվել, որովհետև մենք ըստ էության թարգմանել ենք ընթացիկ համաշխարհային գրականության 0,2 տոկոս, մենք հասցրել ենք թարգմանել համաշխարհային գրական գլուխգործոցների 5-6 տոկոսը, որ պետք է հայերեն ունենայինք պարտադիր։ Մենք կարողացել ենք ընթերցողական ակտիվության մակարդակը բարձրացնել 2 անգամ, ոչ թե 10 կամ 20 անգամ։ Սրանք ցուցիչներ են, որ բերելու են նման հետևանքների։ Ես սիրում եմ քայլ-քայլ առաջ գնալ, բայց կյանքը ցույց է տալիս, որ պետք չէ քայլ-քայլ գնալ, պետք է ցատկելով գնալ․․․

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«Մեր սերունդը պետք է տեսներ պարտության դառնությունը, հաղթանակը բթացնում է»․ Արքմենիկ Նիկողոսյան

Նատա Հարությունյան

««Հայ» և «գրականություն» բառերը դպրոցական ծրագրերում պետք է անպայման իրար կողք լինեն». Արքմենիկ Նիկողոսյան

Նատա Հարությունյան

Այս համաճարակային օրերին գրքերը մղվել են առաջին պլան. Արքմենիկ Նիկողոսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին