7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ
Այլ Լուրեր

ԱԺ խորհուրդը որոշել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել ՍԴ

Ազգային ժողովի խորհրդի նիստին որոշվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա պատգամավոր Արման Աբովյանը:

Այս հարցով ՍԴ դիմելու որոշման համար որպես հիմք է նշվել Սահմանադրության 95-րդ հոդվածն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Ազգային ժողովի՝ պատգամավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախատման մասին» 03/2020 եզրակացությունը: 

Սահմանդրության 95-րդ հոդվածով սահմանվում է, որ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:

Նմանատիպ Հոդվածներ

Ստացվում է, որ մեր երկրում կառուցելը հանցա՞նք է. Գագիկ Ծառուկյան. «Ժողովուրդ»

Սերինե

Գագիկ Ծառուկյանը սոցիալական, տնտեսական խնդիրները հրատապ լուծելու անհրաժեշտություն է տեսնում

Անի Գրիգորյան

Չի բացառվում, որ Ծառուկյանն ինչ-որ մի պահի կոալիցիա կկազմի «Իմ քայլի» հետ. քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....